Նոյեմբերի 29-ին՝ ժամը 14:16-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ՀՀ Կառավարության շենքի դիմաց քաղաքացին փորձում է ինքնահրկիզվել:
Ոստիկանության աշխատակիցները կանխել են Սիմոն Ա.-ի (ծնված 1981 թ.) ինքնահրկիզման փորձը. նա տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին: