Լիբանանը չի հանգստանում ներքաղաքական հակասություններից: Բողոքի նոր ցույցերն այս անգամ կապված են բանկերի ներդրած միջոցների հետ, որոնք ուղղված են կանխիկ շրջանառության և ավանդների վերահսկմանը:
Ըստ տեղեկությունների՝ Լիբանանի արտաքին պարտքը գերազանցում է 100 միլիարդ դոլարը: Բյուջեի դեֆիցիտը հասնում է 10%-ի: Հոկտեմբերի վերջին Լիբանանի կենտրոնական բանկի ղեկավար Ռիյադ Սալամեհը մեկնել էր Վաշինգտոն՝ քննարկելու իրավիճակը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ: Նրան առաջարկել էին ավելացնել հարկերը և կիրառել խիստ միջոցներ:
Ցուցարարները, սակայն, չեն վստահում Սալամեհին, նրան անվանում են գող և մեկը, որը պատասխանատու է վարկային շուկաներում երկրի ֆինանսական վարկանիշի վատթարացման համար: