ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում Հայաստանում Ճապոնիայի դեսպանության հետ ստորագրվել են «Մեղրիի մանկապարտեզում արևային էներգիայով ջեռուցող համակարգ տեղադրելու» և «Ջուջևան գյուղում խմելու ջրի մատակարարման» դրամաշնորհային պայմանագրեր:
Պայմանագրերը ստորագրել են մի կողմից՝ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, մյուս կողմից՝ Մեղրիի մանկապարտեզի տնօրեն Սյուզան Սարգսյանը և «Զարգացման համայնքային կենտրոն» ՀԿ տնօրեն Հասմիկ Ազիբեկյանը: Ստորագրմանը ներկա են եղել «Իմ քայլը» հիմնադրամի ներկայացուցիչները:
Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքէջը: