Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Մարտունի քաղաքում ներկա է եղել նոր բնակելի թաղամասի բացման հանդիսավոր արարողությանը:
Երկրի ղեկավարը շնորհավորել է բնակարանամուտ տոնող քաղաքացիներին՝ ընդգծելով, որ նոր բնակարաններ շահագործման հանձնելն առաջին հերթին ուղղված է մարդկանց սոցիալական պայմանների բարելավմանը, և այս քաղաքականությունը լինելու է շարունակական: Նախագահ Սահակյանը կարևորել է թաղամասի նշանակությունը շրջկենտրոնի համար՝ նշելով, որ այն նաև նոր որակ կհաղորդի Մարտունու ճարտարապետական տեսքին:
Միջոցառմանը ներկա են եղել պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: