Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում Հռոմի «Ռոմա»-ն Ստամբուլում 3:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ թուրքական «Բաշաքշեհիր»-ի նկատմամբ:
Իտալական ակումբը երեք գոլերն էլ հենց առաջին խաղակեսում խփեց: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որ հայտավորված էր պահետայինների թվում, խաղի ավարտից 25 րոպե առաջ փոխարինեց հարձակվող Էդին Ջեկոյին:
Հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 8 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական: Այս պահին առաջին տեղում է Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ն: