Հունգարիան հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթին: Եվ չնայած Բուդապեշտը չի նշել նման որոշման հանգելու պատճառը, The Evening Standard-ը գրում է, որ այն ընդունվել է հունգարական լրատվամիջոցներում և կառավարությունում առկա հոմոֆոբ տրամադրությունների աճի ֆոնին:
Նշվում է, որ վարչապետ Վիկտոր Օրբանը նախաձեռնել է «Ընտանիքն առաջնայինն է» լոզունգով մի քաղաքականություն, որ նպատակաուղղված է աջակցելու ավանդական ընտանիքին և խթանելու ծնելությունը: Ավելին, այս տարվա սկզբին Հունգարիայի խորհրդարանի խոսնակ Լասլո Կյվերը նույնասեռական ամուսնության կողմնակիցներին մանկապիղծների հետ նույնացրեց, իսկ այլոք հայտարարեցին, թե «Հունգարիային պետք չէ տրանսվեստիտների և մորուքավոր կանանց գոռգոռոցը»:
««Եվրատեսիլ»-ին մասնակցելու փոխարեն՝ այժմ մենք կկենտրոնանանք այն արժեքավոր ստեղծագործությունների ուղղությամբ, որոնք ստեղծվել են զուտ հունգարական փոփ երաժշտության տաղանդների կողմից»,- The Evening Standard-ը մեջբերում է Հունգարիայի Հեռուստատեսության և ռադիոհեռարձակման պետական կազմակերպության (MTVA) կազմակերպության ներկայացուցչի խոսքը: