Bloomberg-ը հրապարակել է Շվեդիայի Intrum AB ընկերության հետազոտությունը, որի համաձայն Եվրոպայի ֆինանսապես ամենաբարեկեցիկ երկրների վարկանիշով առաջատարը Գերմանիան և Ավստրիան են: Վերջին տեղում Հունաստանն ու Լիտվան են: Գնահատումը կատարվել է հաշիվները ժամանակին վճարելու կարողության, վարկերի գծով պարտքերի բացակայության, խնայողությունների, ֆինանսական գրագիտության մակարդակի ցուցանիշներով: Հունգարիայի, Չեխիայի և Էստոնիայի բնակիչները, օրինակ՝ ամենաքիչ պարտքերն ունեն վարկերի գծով, Շվեդիայի և Շվեյցարիայի քաղաքացիներն ամսական ավելի շատ են տնտեսում, Գերմանիան և Դանիան առաջատար են հաշիվները ժամանակին փակելու հարցում: Այնուամենայնիվ, ֆինանսապես ամենագրագետը ֆիններն ու բրիտանացիներն են: