Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997 թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը՝ հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Ըստ աղբյուրի՝ վիրավորված զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: