Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը պաշտոնանկ է արել իսպանացի մարզիչ Ունայ Էմերիին:
Հաղորդվում է, որ նման որոշման պատճառը վերջին շրջանում «Արսենալ»-ի անհաջող ելույթներն են եղել, երբ թիմը 7 խաղի ընթացքում անընդմեջ ոչ միայն որևէ հաղթանակ չգրանցեց, այլև երեկ Եվրոպայի լիգայի մրցաշարի F խմբում, սեփական հարկի տակ, 1-2 հաշվով պարտվեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ին:
Հիշեցնենք, որ Ունայ Էմերին ընդամենը 2018 թվականի ամռանն էր ստանձնել «Արսենալի» մարզչի պաշտոնը:
«Արսենալի» ղեկավարության մյուս որոշման համաձայն՝ ժամանակավոր մարզիչ է նշանակվել շվեդ Ֆրեդի Լյունգբերգը:
Նա 1997-2007 թվականներին խաղացել է «Արսենալ»-ում, Շվեդիայի հավաքականում, ինչպես նաև՝ մի շարք ուրիշ ակումբներում: