Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդին հայտարարել Է, որ պատրաստվում է հրաժարական տալ, և պատճառը երկրում շարունակվող բողոքի ակցիաներն են: Մահդին ցանկանում է իր քայլով կանխել, որ «Իրաքը չհայտնվի քաոսի ու բռնության հորձանուտում»: Իրաքյան ներքաղաքական խռովությունների ժամանակ, ըստ լրատվամիջոցների, զոհվել է մոտ 400 մարդ, 15 հազարն էլ վիրավորվել է: Սակայն արյունալի բախումները ցուցարարներին հետ չեն կանգնեցնում իրենց պայքարից: