Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ուկրաինա: Այցի ընթացքում գլխավոր հանձնակատարը Կիևում կմասնակցի «Իմեջին Արմենիա» նախաձեռնության կազմակերպած ֆորումին, հանդիպումներ կունենա գործող հայկական համայնքային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, առաջին անգամ կմեկնի Օդեսա և հանդիպում կունենա տեղի հայ համայնքի հետ, կծանոթանա կատարված աշխատանքներին ու խնդիրներին, կնախանշի հետագա համագործակցության ուղիները: