Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է ելույթները Զագրեբի միջազգային մրցաշարում:
Մրցաշարի 9-րդ տուրում հայ գրոսմայստերը ոչ-ոքի է ավարտել պարտիան և այժմ 5 միավորով 5-րդ տեղում է. նա մեկ միավոր է զիջում առաջատարներին:
Մրցաշարին մասնակցում է 12 շախմատիստ Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Խորվաթիայից: Մրցաշարը կազմված է 11 տուրից. այն կեզրափակվի նոյեմբերի 30-ին: