Մատենադարանի հարկի տակ են հավաքվել և դեռ առաջիկա օրերին էլ կհավաքվեն երիտասարդ գիտնականներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ Դեռ չուսումնասիրված ու անհայտ ավանդույթներ, որ կներկայացվեն զեկույցներում: Մատենադարանը այս տարի որպես գիտական կենտրոն նշում է 60-ամյակը, իսկ ձեռագրատան պատմությունը սկիզբ է առնում վաղ միջնադարից: Գիտնականները կարծում են, որ hայագիտության զարգացման գործում դեռ նոր անելիքներ կան: