Դեկտեմբերի 1-ին Հայաստանը ներկայացնող երիտասարդ եվրոպական դեսպանները երկրի մայրաքաղաքի փողոցներով կշրջեն սուրճ ցրող մեքենայով ու կբարձրաձայնեն մարդու իրավունքների հիմնախնդիրները:
Նախաձեռնությունը կիրականացվի ԵՄ աջակցությամբ՝ iMigrant Armenia ծրագրի շրջանակներում:
Երիտասարդ եվրոպական դեսպանները անցորդներին անվճար սուրճ կառաջարկեն, մարդու իրավունքների վերաբերյալ ուղերձներ կրող հատուկ բաժակներով և նրանց հետ կունենան քննարկումներ մարդու հիմնարար իրավունքների վերաբերյալ:
Ակցիան կազմակերպվում է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, որը նշվում է յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 10-ին: