Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում է առաջադրել Հանրապետության խորհրդի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչին:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը պաշտոնը կլքի 2020 թվականի փետրվարի 1-ին: Այսպիսով, 2020 թվականի փետրվարին Եվրասիական տնտեսական միության նախագահությունը Հայաստանից կանցնի Բելառուսին: 2020 թվականի հունվարի 1-ից էլ Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը կզբաղեցնի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը: