Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը դուրս է եկել Grand Chess Tour-ի եզրափակիչ: Եզրափակչում հայ գրոյսմայստերը կմրցի չինացի Դին Լիրենի, ֆրանսիացի Վաշիե Լագրավի և աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ Եզրափակիչը կանցկացվի դեկտեմբերի 2-8-ը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Լևոն Արոնյանը նվաճել էր Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված Grand Chess Tour-ի 6-րդ փուլի Superbet Rapid & Blitz մրցաշարի հաղթողի կոչումը: Իսկ Tata Steel Chess India Rapid & Blitz մրցաշարի արդյունքներով զբաղեցրել էր վերջին տեղը։