Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձել է Գևորգ Կոստանյանին «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ ներգրավելուն: Հատուկ քննչական ծառայությունը երեկ հետախուզում է հայտարարել նախկին գլխավոր դատախազի նկատմամբ՝ խափանման միջոց ընտրելով կալանավորումը: Կոստանյանն այժմ Ռուսաստանի Դաշնությունում է: