Միլիարդատեր Հուսեյն Հաջվանին (ԱՄԷ) գնել է Roberto Cavalli իտալական նորաձևության տունը, հայտնում է
Bloomberg-ը՝ վկայակոչելով մամուլի հաղորդագրությունը: Գործարքը կատարվել է նոյեմբերի 28-ին` Հաջվանի մասնավոր ներդրումային ձեռնարկության միջոցով - Vision Investments: Գործարքի գումարը չի նշվում:
Հաջվանին 66-ամյա գործարար է Արաբական Միացյալ Էմիրություններից: Նա Forbes-ի համաշխարհային դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 962-րդ տեղը: Նրա ունեցվածքը գնահատվում է 1,6 միլիարդ դոլար, Հաջվանին զբաղեցնում է տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը Damac Properties զարգացման ընկերությունում, որը հիմնադրվել է 2002-ին:
Նախկինում Roberto Cavalli նորաձևության տունը պատկանել է իտալական Clessidra ընկերությանը: Նա 2015-ին գնել է նորաձևության տան 90% բաժնեմասը: