Կառավարությունը այսօրվա նիստում հաստատեց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը՝ նրա գործունեությունը համապատասխանեցնելով օրենքի պահանջներին: Մեթոդաբանությամբ ապահովում է տեսչական մարմնի ստուգումների նպատակաուղղումը դեպի առավել ռիսկային ոլորտներն ու տնտեսավարող սուբյեկտները։
Նախագիծը մշակել են վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը և քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը: Նախագծով կառավարությունը հաստատում է ստուգում իրականացնող մարմնի մշակած՝ վերահսկողության ոլորտներում տնտեսվարող սուբյեկտների գործունեության ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները և ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը: