Արտաքին գործերի նախարարությունը կապ է հաստատել թուրքական ավիաընկերության հետ և հավաստիացել, որ այս պահի դրությամբ Ստամբուլի օդանավակայանում ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Թուրքական Atlas Global ավիաընկերությունը հայտարարություն էր տարածել նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 21-ը չվերթերը դադարեցնելու մասին. պատճառը ֆինանսական խնդիրներն են:
Նաղդալյանի խոսքով՝ որոշ քաղաքացիներ համաձայնել են Երևան վերադառնալ դեկտեմբերի 21-ից սկսած, այսինքն՝ երբ վերականգնվի Ստամբուլ-Երևան չվերթը:
Հայաստանի արտաքին գերատեսչությանը, հյուպատոսական ներկայացուցչությանը ՀՀ քաղաքացիներ չեն դիմել որևէ օժանդակության ակնկալիքով: Նաղդալյանը ԶԼՄ-ներին հորդորել է դիմել ԱԳՆ, եթե նման խնդրով քաղաքացիներ դիմեն իրենց: