Ազգային ժողովում անցկացվում է Հայաստանում սոցիալական գովազդի ինստիտուցիոնալ կայացման միջոցով հանրային քաղաքականության և սոցիալական երկխոսության բարելավման վերաբերյալ խորհրդաժողով:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը նշել է, որ բարեփոխումների իրականացման ճանապարհին կարևոր է արդյունավետ հաղորդակցությունը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանի խոսքով՝ սոցիալական գովազդի հանրապետական հանձնաժողովը կա՛մ պետք է լուծարել, կա՛մ ուժեղացնել կառույցի լծակները: Նրա համոզմամբ՝ այսօր հանձնաժողովի գործառույթներն անհասկանալի են: