ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ կապ է հաստատել ՌԴ համապատասխան մարմինների հետ, և պարզվել է, որ նոյեմբերի 28-ին Պյատիգորսկի մասնավոր գարեջրային ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թվում են Աշոտ Մ․ Կարապետյանը (ծնված 1970 թ․), որը Երևանի նախկին ոստիկանապետն էր, և Տ․Պ․ Տարպոսյանը (ծնված 1959 թ․), որն ըստ մամուլի հրապարակումների՝ նրա մորեղբայրն էր։ Այլ մանրամասներ ճշտվում են։
«Տեղի ունեցածի առնչությամբ ՌԴ Քննչական կոմիտեի Ստավրոպոլի երկրամասի քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ»,- նշված է ՌԴ-ում ՀՀ դեսպանության տեղեկությունում։