ՆԱՏՕ-ն միակ հարթակն է, որտեղ Հյուսիսային Ամերիկան ու Եվրոպան կարող են միասին լուծել ռազմավարական հարցեր, այդ թվում՝ Չինաստանի և Ռուսաստանի հարաբերություններում: Այս դիրքորոշումն է հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«ՆԱՏՕ-ն միան հարթակն է, որի շրջանակում Հյուսիսային Ամերիկան ու Եվրոպան կարող են համատեղ լուծել ռազմավարական խնդիրները: Մենք դա անում ենք ամեն օր: Եվ դրանք այնպիսի հարցեր են, ինչպիսին հակաահաբեկչական պայքարն է, առավել հաստատակամ՝ Ռուսաստանի հետ հարաբերություններն ու Չինաստանի զարգացումը»,- ասել է նա: