ՅՈՒՆԵՍԿՕ-ի սոցիալական և մարդկային գիտությունների հանձնաժողովը միաձայն ընդունել է բանաձև, որի համաձայն՝ կազմակերպությունը կսկսի մշակել արհեստական ինտելեկտի էթիկայի վերաբերյալ միջազգային կարգավորող փաստաթուղթ: Հետագա գործողությունների առաջարկությունը պաշտոնապես կհաստատվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի ընթացիկ նստաշրջանի ավարտին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտադիր է եկող տարի ստեղծել ժամանակավոր փորձագիտական խումբ` փաստաթղթի նախնական տեքստը պատրաստելու համար: Խորհրդակցությունները, որոնք կներկայացնեն շահագրգիռ կողմերի լայն շրջանակ, կկազմակերպվեն 2020-ի մարտից մինչև օգոստոս, այնուհետև կուղարկվեն անդամ պետություններին, որպեսզի նրանք կարողանան իրենց տեսակետները հայտնել: Կարգավորող փաստաթուղթը վերջնական տեսքի բերելու համար 2021 թ. կկազմակերպվեն միջկառավարական հանդիպումներ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունում է արհեստական բանականության համար էթիկական սկզբունքներ մշակելու անհրաժեշտությունը մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցման համաձայն և կարող է այլընտրանքային հեռանկար առաջարկել, թե ինչպես է ԱԲ-ն ազդում մարդկանց սոցիալական կյանքի վրա, և ինչպիսի երկարաժամկետ սոցիալական վերափոխումներ է բերելու այս տեխնոլոգիան: Կազմակերպությունը կշարունակի ուսումնասիրել մշակույթի, կրթության և գիտության փոխհարաբերությունները արհեստական ինտելեկտի զարգացման ոլորտում՝ առաջնորդվելով համամարդկային արժեքներով: