Հայաստանի գլխավոր դատախազությունում առկա տեղեկատվության համաձայն՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ Ռուսաստանում ընտրված խափանման միջոցը վերացվել է: Այս մասին 1lurer.am-ին հայտնել է դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Ավելի վաղ Միհրան Պողոսյանի մեղադրանքը լրացվել էր. նա մեղադրվում է նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար: Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով հետախուզվող Պողոսյանը հայտնաբերվել էր Ռուսաստանում և կալանավորվել: Միհրան Պողոսյանին հանձնելու մասին ՀՀ դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել: