Ճապոնիան հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել: Տեղեկատվությունը հաստատել է Ծագող արևի երկրի պաշտպանության նախարարությունը: Հրթիռի փորձարկման մասին լուրը հաղորդել է նաև Հարավային Կորեան: Հրթիռի տեսակի մասին առայժմ տեղեկություններ չկան: Ներկայումս հարավկորեացի զինվորականներն ուսումնադիրում են հրթիռի արձակման տվյալները: