ՀՀ Առևտրի պալատի ղեկավար Մարտին Սարգսյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանում բացվել է Իրանի և ԵԱՏՄ-ի բիզնես գրասենյակը:
Իրանի Առևտրի պալատի անդամների հետ հանդիպման ժամանակ Մարտին Սարգսյանն ընդգծել է հայկական ընկերությունների հետաքրքրությունը, որ առկա է իրանցիների հետ առևտրական փոխգործակցության զարգացնելու տեսանկյունից և հավելել է, որ Երևանը պատրաստ է Իրան-Եվրասիա առևտրային կենտրոնի բացման նպատակով 1 միլիոն դոլար ներդնել:
«Իրանական ընկերությունները կարող են իրենց հոսքագծերի մի մասը տեղակայել Հայաստանում և իրենց արտադրանքն առանց մաքսատուրքի արտահանել Եվրասիական շուկա»,- հայտարարել է Սարգսյանը՝ կարևորելով երկու ժողովուրդների բարեկամությունը և այն փաստը, որ պատերազմի ժամանակ հենց Իրա՛նը օգնության հասավ Հայաստանին՝ հանելով մեզ տնտեսական պաշարումից:
ՀՀ Առևտրի պալատի ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանը երբեք այդ օգնությունը չի մոռանա: