ՌԴ Արմավիր քաղաքում բնակվող հայազգի սամբիստ Դավիթ Հովհաննիսյանին շնորհվել է Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետի կոչում, հայտնում է Rusarminfo-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Դ.Հովհաննիսյանին սպորտի վաստակավոր վարպետի կոչում շնորհելու հրամանը ստորագրել է Ռուսաստանի սպորտի նախարար Պավել Կոլոբկովը:
Դավիթ Հովհաննիսյանը, որը մարզվում է Ոսկան Պողոսյանի մոտ, սամբոյի միջազգային տարբեր մրցաշարերի բազմակի չեմպիոն է, հաղթել է սամբոյի Եվրոպայի 2016 թ. և Աշխարհի 2018 թ. առաջնություններում: