Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում աշխատանքային այցով պաշտպանության բանակ է այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
ԱՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ Արտակ Դավթյանը եղել է հյուսիսարևելյան և կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերի ռազմական ու թիկունքային նշանակության մի շարք օբյեկտներում, ծանոթացել կատարված և դեռևս ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին: