Մալթացի հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության դիմաց հանցագործները ստացել են 150 հազար եվրո: Սպանության համար մեղադրվողները խոստովանել էին իրենց հանցավոր գործունեության մանրամասները ներման ակնկալիքով: Խոստովանությունները եղել են 2018 թվականին, սակայն չեն հրապարակվել՝ հետաքննությանը չվնասելու նպատակով: Քրեական գործի մանրամասները Reuters գործակալությունը հրապարակել է այսօր: Նախապես ծրագրվել էր Դաֆնեին սպանել հրազենով, սակայն այդ միտքը բարդ է թվացել հանցագործներին, որոնք էլ պայթեցրել են լրագրողի մեքենան:
Հիշեցնենք, որ 2017 թ. հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած ոճրագործությունը ցնցել էր ամբողջ աշխարհը և բացահայտել կղզու հանցավորության գաղտնի շերտերը: Հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիան լրագրողական լուրջ հետաքննություն էր իրականացնում ու բարձրաստիճան գործիչների շրջանակում բացահայտում կոռուպցիոն սխեմաներ: