Իրաքում հակակառավարական ցույցերի մասնակիցները հրդեհել են Իրանի հյուպատոսարանը: Լրատվամիջոցները նշում են, որ հյուպատոսարանի աշխատակիցները շենքը լքել են հրդեհից րոպեներ առաջ՝ գաղտնի կերպով: Ոստիկանների հետ բախման հետևանքով հարյուրից ավելի ցուցարար է տուժել: