Իտալական հանրային Rai1 հեռուստաալիքով նոյեմբերի 30-ից կհեռարձակվի Հայաստանի մասին պատմող չորս ֆիլմերի շարք: Այս մասին հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն:
A Sua immagine հաղորդման վարող Մարկո Պոզան կպատմի յուրահատուկ ճանապարհորդության մասին դեպի առաջին քրիստոնյա երկիր, որի պատմությունը անմիջականորեն կապված է բիբլիական Արարատ լեռան հետ:
Rai1 և Opera Romana Pellegrinaggi նկարահանող խմբի այցը Հայաստան նախաձեռնել ու կազմակերպել էր էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն: