Իտալական «Ինտերը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի խաղում ջախջախեց չեխական «Սլավիա»-ին:
Հանդիպումը տեղի ունեցավ Պրահայում և ավարտվեց հօգուտ հյուրերի՝ 3:1 հաշվով:
Միլանի հավաքականի կազմում փայլուն խաղաց Լաուտարո Մարտինեսը, որը կրկնակի գոլ գրանցեց, գեղեցիկ խաղով առանձնացավ նաև Ռոմելու Լուկակուն:
Տանտերերից միայն Թոմաշ Սուչեկը գոլ խփեց 11 մետրանոց հարվածից:
Այսպիսով, «Ինտերը» վաստակեց յոթ միավոր և բարձրացավ F խմբում երկրորդ հորիզոնական, իսկ «Սլավիան» երկու միավորով փակեց աղյուսակը: