ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական հանձնաժողովի նախագահ Ջերոլդ Նադլերը նախագահ Դոնալդ Թրամփին հրավեր է ուղարկել՝ մասնակցելու դեկտեմբերի 4-ին իր իսկ իմփիչմենթի լսումներին:
«Կոմիտեն իմփիչմենթի ընթացակարգի շրջանակներում ակնկալում է Ձեր մասնակցությունը լսումներին…Եթե ցանկանում եք մասնակցել դատական նիստին, խնդրում ենք, հնարավորինս շուտ տեղեկացնել հանձնաժողովին»,- ասվում է հանձնաժողովի կայքում հրապարակված նամակում:
Նադլերը նաև նշել է, որ նախագահի մասնակցությունը լսումներին ոչ թե նրա իրավունքն է, այլ՝ արտոնություն, որ տրվում է Կոնգրեսի կողմից, որպես քաղաքավարության նշան:
Ինքը ՝ Թրամփը, չի բացառել, որ ցուցմունքով հանդես կգա Կոնգրեսում:
Երեկ, օրինակ, Ֆլորիդայում հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալով՝ նա հայտարարել է, որ դեմոկրատների իմփիչմենթի գործընթացն իրեն միայն կօգնի հաղթել հաջորդ տարվա նախագահական ընտրություններում: