ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-3-ը կայցելի Բաքու, որտեղ բանակցություններ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Դեկտեմբերի 2-3-ը, պայմանավորվածության համաձայն, արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով կժամանի Բաքու: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցի ծրագրով հանդիպումներ են նախատեսված Ադրբեջանի նախագահի հետ, բանակցություններ՝ այդ պետության ԱԳ նախարարի հետ»,- ասել է նա:
Ըստ Զախարովայի՝ «կշարունակվի երկխոսությունը քաղաքական-տնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման առանցքային հարցերի շուրջ: Նախատեսվում Է նաև ստորագրել 2020 թ. արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ծրագիրը»: