Բիշքեկում ընթանում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը: Նիստին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կազմակերպության անդամ պետությունների մյուս ղեկավարները: Հյուրընկալող երկրի ղեկավար Սոորոնբայ Ժեենբեկովն իր խոսքում առանձնացրել է զինված ուժերի մարտունակության բարձրացմանն ուղղված աշխատանքները, մասնավորապես՝ Ռուսաստանի դերակատարությունը զինատեսակների արդիականացման գործում:
ՀԱՊԿ-ի նախագահությունը փոխանցվել է Ռուսաստանին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2020 թվականի մայիսի 9-ի Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու համար ՀԱՊԿ-ի բոլոր երկրների ղեկավարներին հրավիրել է Մոսկվա:
«Կազմակերպության անդամ պետությունների ղեկավարներին սպասում ենք Մոսկվայում 2020 թվականի մայիսի 9-ի հանդիսություններին եւ երախտապարտ ենք այն գաղափարին աջակցելու համար, որ ՀԱՊԿ-ի բոլոր երկրների զորակազմերը մասնակցեն Հաղթանակի զորահանդեսին Կարմիր հրապարակում»,- հայտարարել Է Պուտինը: