Ղրղըզստանում կայացել է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստը: Բիշքեկում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նեղ կազմով նիստին կհաջորդի ընդլայնվածը, որում ստորագրվելու է ՀԱՊԿ անդամ երկրների Հավաքական գործողությունների ծրագիրը, որը ենթադրում է ահաբեկչական սպառնալիքներին համատեղ հակազդելու գործողությունների կատարելագործում:
ՀԱՊԿ խորհուրդը քննարկելու է նաև կազմակերպության 2020 թ. բյուջեն: ՀԱՊԿ խորհրդի նիստում ընդհանուր առմամբ քննարկվելու է 17 հարց: