Արցախի խորհրդարանը շուրջ 1 միլիոն 400 հազար դրամ է հանգանակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա հեռուստամարաթոնին: Այս մասին այսօր կայացած խորհրդարանի լիագումար նիստում հայտնել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
«Կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին՝ ակտիվորեն մասնակցել հեռուստամարաթոնին, քանի որ համազգային մի շարք ծրագրերի իրականացումը կախված է այսօրվա հանգանակությունից: Հուսով եմ՝ ականատեսը կլինենք դրական արդյունքների»,- նշել է ԱՀ ԱԺ նախագահը: