Ալբանիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի: Տարերային աղետի հետևանքով տուժել է 650 մարդ: Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքը. փլատակների տակից հաջողվել է դուրս բերել 45 մարդու: Ալբանիայի կառավարությունը նոյեմբերի 27-ը հայտարարել էր համազգային սգո օր: