ԱՄՆ Թեքսաս նահանգում երկրորդ հուժկու պայթյունն Է որոտացել այրվող նավթաքիմիական գործարանում: Նահանգային իշխանությունները շրջակա բնակավայրերի պարտադիր տարհանում են հայտարարել: Առաջին պայթյունից հետո մոտ մեկ կիլոմետր շառավղով տարածքում բնակվող մարդկանց հորդորել են տարհանվել, բայց խոսքը առայժմ վերաբերում Է մոտ վեց կիլոմետր շառավղով ամբողջ բնակչության հարկադրական տարհանմանը:
Տարհանումն ընդգրկում է հինգ քաղաք, որոնց ընդհանոուր բնակչությունը մոտ 60 հազար Է: Միջադեպը կապված Է նավթաքիմիական կայանքի աշխատանքի հետ: