ՀԱՊԿ-ում իր նախագահության ընթացքում Ռուսաստանը մտադիր Է գործընկերներին ռազմական համագործակցության հնգամյա ծրագիր առաջարկել: Այդ մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Բիշքեկում ելույթ ունենալով ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նիստում:
«Ռուսաստանը մտադիր Է սերտորեն գործակցել ՀԱՊԿ պետությունների հետ կազմակերպության օպերատիվ հնարավորություններն ընդլայնելու, մարտական պատրաստությունը և ՀԱՊԿ հավաքական ուժերի շարժունակությունը բարելավելու նպատակով: Նկատի ունեմ՝ հնգամյա ժամանակաշրջանի համար՝ մինչև 2025 թվականը, ՀԱՊԿ շրջանակում ռազմական համագործակցության ծրագրի մշակումը և այն գործընկերներին առաջարկելը»,- ասել է նա:
ՌԴ նախագահը նշել Է, որ այդ ծրագիրը կարող Է երկրների ղեկավարների կողմից հաստատվել հաջորդ գագաթնաժողովում: