ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Այս մասին 1lurer.am-ին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակը: Մարինա Օհանջանյանը տեղեկացրեց, որ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ՀՔԾ-ն 48 ժամ էր տվել Կոստանյանին՝ ներկայանալու համար և որոշել որպես մեղադրյալ ներգրավել Մարտի մեկի գործով: