Կառավարությունը հաստատեց Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցին հողատարածք հատկացնելու նախագիծը: Այդ տարածքում ծննդատան նոր՝ բարելավված պայմաններով մասնաշենք կկառուցվի:
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը նշեց, որ ծննդատունը կառուցվում է առողջապահության նախարարի և շվեյցարահայ բարերար Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրով:
Նանուշյանը նշեց, որ շինաշխատանքները կմեկնարկեն ծննդատան մասնաշենքի նախագծման աշխատանքների ավարտից անմիջապես հետո՝ 2020-ին:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ սա ողջունելի նախագիծ է, և կառավարությունը շարունակում է ջանքեր գործադրել առողջապահական որակյալ ծառայությունների մատուցման ուղղությամբ: