ՀՀ քաղաքացիները կկարողանան առավել սեղմ ժամկետում փոխել անունը՝ դիմելով քաղաքացիական կացության ակտերի գրանցման ցանկացած մարմին։ Որոշումն ընդունել է Կառավարությունը:
Նախկինում անունը փոխելու համար քաղաքացին պետք է դիմեր միայն հաշվառման վայրի ՔԿԱԳ տարածքային մարմին: Հիմա գործընթացը կկատարվի ցանկացած բաժնում: Ոլորտում իրականացված բարեփոխումների շնորհիվ քաղաքացիներն ազատվել են նաև դիմում լրացնելու պարտականությունից. դիմումը նրանց փոխարեն էլեկտրոնային համակարգում լրացնում են ՔԿԱԳ աշխատակիցները:
էլեկտրոնային գրանցամատյանը հնարավորություն է ստեղծում արագ ստանալ անունը փոխելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, ուստի ծառայության տրամադրման ժամկետները ևս վերանայման կարիք ունեն:
Նախագիծը մշակել է արդարադատության նախարարությունը: