Նոյեմբերի 26-ին թուրքական Atlas Global ավիաընկերությունը հայտարարել էր Ստամբուլից Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքները դադարեցնելու մասին: Ավիաընկերությունը նշել էր, որ չվերթերը դադարեցվում են մինչև դեկտեմբերի 21-ը: Թռիչքների դադարեցման պատճառը ֆինանսական խնդիրներն են:
Քանի որ ընկերությունը ժամանակին չի տեղեկացրել չվերթերի դադարեցման մասին, շատ ուղևորներ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ, չեն կարողացել վերադառնալ Հայաստան: Atlas Global-ը հայտարարել է, որ նախապես գնված տոմսերի վերադարձի համար ընկերության կայքում դեկտեմբերի 16-ին կտեղադրվի ուղեցույց, իսկ նոր տոմսեր ամրագրել այսուհետ չի հաջողվի: