2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարաձգվի: Այսօր այդ հարցը քննարկվել է քննիչ հանձնաժողովի հերթական նիստում: Այդ նպատակով պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դիմելու է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Ապրիլյանի քննիչ հանձնժաղովի այսօրվա նիստում հաստատվել է նաև հրավիրյալների ցանկը: