Օրակարգային 44 նախագծերի շարքում Կառավարությունը նաև հող է հատկացրել Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցին՝ նոր ծննդատուն կառուցելու համար։ Շինարարությունն իրականացվելու է սփյուռքահայ գործարար Վարդան Սըրմաքեշի հիմնադրամի միջոցներով։
Բիզնեսն ընդլայնող 4 ընկերությունների կառավարությունը տրամադրել է հարկային արտոնություն, 475 մլն դրամ գումար էլ հատկացրել է ԱԻՆ-ին՝ խոստացած պարգևատրումները վճարելու համար։