Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է, որ շարունակելու է արգելափակել պետական կառույցների մուտքերը, մինչև շաբաթվա վերջ էլ կհայտարարվի հաջորդ լայնամասշտաբ բողոքի ցույցի անցկացման օրը։
«Խաղաղ, ոչ բռնի գործընթացը շարունակվում է: Ընդդիմությունը գործողությունների միասնական ծրագիր ունի: Մենք կշարունակենք արգելափակել խորհրդարանի մուտքերը: Խորհրդարանի օրակարգի համաձայն՝ կհայտարարենք լայնածավալ հանրահավաքի անցկացման ամսաթիվը: Ուրբաթ կներկայացնենք փակուղուց ելք առաջարկող օրենսդրական մեր նախագիծը»,- հայտարարել է «Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեն: