Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև ավիահաղորդակցությունը, որն այս ամռանը դադարեցվել էր հակառուսական ակցիաների պատճառով, կարող է վերականգնվել 2020 թ. առաջին կիսամյակում:
Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է Известия պարբերականը:
Դիտարկվել է նաև մինչև Ամանոր ավիահաղորդակցության վերականգնման տարբերակը, սակայն Վրաստանում քաղաքական ճգնաժամը թույլ չի տվել գնալ այդ քայլին:
Վրաստանում համաձայն են, որ վերջին խոսքը Ռուսաստանինն է: Ինչպես հայտնել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, Թբիլիսին կողջունի թռիչքների վերականգնումը: