Վրաստանի Ցագերիի մունիցիպալիտետում ոստիկանության երկու աշխատակից կրակել են միմյանց վրա: Մեկը տեղում է մահացել, մյուսը՝ հիվանդանոց տեղափոխելուց հետո:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ կոնֆլիկտն առաջացել է Լաջանա գյուղում, որտեղ ոստիկաններն իրականացնում էին արդարադատության տան հանրային կենտրոնի հսկողությունը:
Կրակոցների հետևանքով վիրավորվել է նաև 60 տարեկան պատահական անցորդը, որի կյանքին, ըստ բժիշկների, վտանգ չի սպառնում: